Օլիվյե Ժիրու․ «Ակնհայտ էր, որ մենք կորցնում ենք շատ կարևոր զենք»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հերքել է լուրերն այն մասին, որ Դիդյե Դեշամի թիմից որևէ մեկը ուրախ է Կարիմ Բենզեմայի միջազգային կարիերայի ավարտի կապակցությամբ։

«Ֆրանսիայի հավաքականում ոչ-մեկ չի ուրախացել Բենզեմայի հեռանալու կապակցությամբ։ Սա աբսուրդ է։ Մենք շատ ենք ցավում Կարիմի համար, ես անձամբ նրան տեղյակ եմ պահել։ Ակնհայտ էր, որ մենք կորցնում ենք շատ կարևոր զենք։ Մենք հիասթափված էինք»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը հեռացել է ազգային թիմից մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով։