«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն համաձայնության է եկել «Գալաթասարայի» հետ, հայտնում է Liverpool Echo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ։ Ավելի վաղ Ֆիրմինոն որոշել էր հեռանալ «Լիվերպուլից», չնայած այն բանին, որ ակումբը պատրաստ էր երկարաձգել նրա հետ գործող պայմանագիրը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆիրմինոն Պրեմիեր Լիգայում խփել է 9 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2015 թվականից, երբ տեղափոխվեց գերմանական «Հոֆենհայմից»։