Ժոան Լապորտան հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ կատալոնական ակումբի կողմից մրցավարներին կաշառք տալու աղմկահարույց դեպքի շուրջ, հայտնում է Sport.es-ը

Աղբյուրի համաձայն՝ Լապորտան Չեֆերինին բացատրել է, որ «Բարսելոնան» երբեք չի մասնակցել մրցավարներին կաշառելուն: Կատալոնական ակումբի նախագահի համար կարևոր էր ՈՒԵՖԱ-ին համոզել դրանում։

Լապորտայի բացատրությունները գալիս են վճարման դեպքի ֆոնին, որը ստացել է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեիրան։

Նշենք, որ 2001-ից 2018 թվականներին Նեգրեյրայի ընկերությունը 6,5 միլիոն եվրո է ստացել «Բարսելոնայից» մրցավարական խորհրդատվության համար։