«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Դավիդ դե Խեան կմնա թիմում առաջին համարը Եվրոպա Լիգայից դուրս մնալուց հետո։
«Նա Պրեմիեր Լիգայում շատ լավ է խաղում, ինչը ցույց է տալիս, որ նա շատ ընդունակ դարպասապահ է:
Կարծում եմ՝ նախկինում այս թիմի ֆուտբոլիստները ցույց են տվել, որ կարող են խաղալ ակումբում։ Բայց այսօր մենք բավական լավը չէինք։ Մենք չարդարացրինք այն չափանիշները, որոնք ակնկալվում էին «Մանչեսթեր Յունայթեդից», – մարզչի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։