«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Պեդրին և Ուսման Դեմբելեն վերադարձել ընդհանուր խումբ, հայտնում է կատալոնացիների մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպանն ու հարձակվողը ապաքինվում էին վնասվածքներից։
Ակումբի գլխավոր մարզիչ Չավին կարող է ֆուտբոլիստների վրա հույս դնել Լա Լիգայի առաջիկա խաղում, որտեղ «Բարսելոնան» կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։
«Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 11 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։