«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում (1:1) գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Դե Բրույնեն 23 գոլային փոխանցում է կատարել 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում:
Այսպիսով՝ սա Դե Բրույնեի համար նոր անձնական ռեկորդ է «Մանչեսթեր Սիթիի» կազմում, նա գերազանցեց 2019/20 մրցաշրջանում գրանցված ձեռքբերումը (22 գոլային փոխանցում):