Մայք Մանյանի ապագայի հարցում հստակություն կա

«Միլանի» ղեկավարությունը կողմնորոշվել է թիմի դարպասապահ Մայք Մանյանի ապագայի հարցում։

Ինչպես հայտնի է դարձել լրագրող Նիկոլո Շիրային, «ռոսոներիները» պատրաստվում են նոր պայմանագիր առաջարկել դարպասապահին։ Նրա աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի տարեկան հինգ միլիոն եվրո։

Մանյանի և «ռոսոներիների» միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի կեսերը։

Նրա ներկայիս աշխատավարձը կազմում է երեք միլիոն եվրո։