«Լիվերպուլը» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյին, հայտնում է Liverpool Echo-ն:
28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ավարտվում է հունիսի 30-ին, և, ամենայն հավանականությամբ, կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը։
«Լիվերպուլը» պատրաստվում է օգտվել դրանից՝ ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքելով աշխարհի փոխչեմպիոնի հետ։
2022/23 մրցաշրջանում Ռաբյոն Յուվենտուսի կազմում 37 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։