Ջոնաթան Դեյվիդը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է «Լիլի» կանադացի  ռմբարկու Ջոնաթան Դեյվիդի ծառայություններով, հայտնում է Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Գերմանական գրանդը ակտիվորեն հետևում է ռմբարկուի խաղին և կփորձի ավարտել տրանսֆերը առաջիկա ամռանը:

Հավելենք, որ կանադացին «Լիլի» կազմում անցկացրած 33 խաղում խփել է 22 գոլ: