Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ամենայն հավանականությամբ, կմնա թիմում, հայտնում է Relevo-ն:
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ է խորվաթին խոստացել, որ նա կմնա թիմում։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև կնքվելիք նոր պայմանագիրը կհաշվարկվի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
37-ամյա ֆուտբոլիստը բազմիցս ցանկություն է հայտնել ավարտել կարիերան «Արքայական ակումբի» կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Մոդրիչն առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: