Թոմաս Տուխելը 1991 թվականից ի վեր վատագույն մեկնարկն է գրանցել

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (1:1):

Թոմաս Տուխելի գլխավորությամբ մյունխենյան ակումբը բոլոր մրցաշարերում անցկացրած վեց հանդիպումներից միայն երկուսում է հաղթել։

Ըստ Opta-ի՝ վերջին անգամ նոր մարզչի գլխավորությամբ ակումբը  նման անհաջող մեկնարկ  գրանցել է Սերեն Լերբյուի գլխավորությամբ 1991 թվականին։

Տուխելի օրոք «Բավարիան» արդեն դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից և Գերմանիայի գավաթի խաղարկությունից։