«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինի հետ կատալոնական ակումբի դեմ հարուցված կաշառքի գործով բացատրություն տալու համար, հայտնում է Sport.es-ը:
Ըստ հրապարակման՝ Լապորտան Չեֆերինին բացատրել է, որ «Բարսան» երբեք չի առնչվել մրցավարներին կաշառելու գործին։
Փետրվարի 15-ին հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 1,4 մլն եվրո է վճարել մրցավարական կոմիտեին ակումբի օգտին որոշումներ կայացնելու համար: