«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է իր թիմակից Ալեխանդրո Բալդեի հետ հարաբերությունների մասին, ով նույնպես խաղում է պաշտպանության ձախ եզրում։
«Ես փորձում եմ առավելագույնս օգնել Բալդեին։ Ես նրան սովորեցնում եմ մեր դիրքում խաղալու առանձնահատկություններին։
Շատ կարևոր է լսել և սովորել ավելի մեծ փորձ ունեցողներից»,- Ալբայի խոսքերն է մեջբերում The Athletic-ը:
Ալբան «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2024 թվականի ամառը: