«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանի ապագան մշուշոտ է

Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը մոտ ապագայում կարող է լքել մյունխենյան ակումբի գործադիր տնօրենի պաշտոնը։

Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է լրագրող Յան Օգե Ֆյերտոֆթը։

Ըստ ինսայդերի՝ Կանի հրաժարականը ժամանակի հարց է։ Նա Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրենն է 2021 թվականից։