CHAMPIONS LEAGUE. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայությունների պատասխան խաղերից հետո հրապարակել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:

Լավագույնի կոչմանը հավակնում են ուրուգվայցի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Վալվերդեն («Ռեալ»), պորտուգալացի ռմբարկու Ռաֆայել Լեաուն («Միլան»), բելգիացի Կևին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի») և արգենտիացի գոլահար Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»):