Կատալոնական «Բարսելոնան» շուտով կարող է ստիպված լինել բոնուս վճարել «Սևիլիային» պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխության համար։
Լրագրող Գաբրիել Սանսի հավաստմամբ եթե Կունդեն եւս մեկ հանդիպում անցկացնի թիմում կատալոնացիները ստիպված կլիՆեն վճարել 2.5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Կունդեն «Բարսելոնա» է տեղափոխվել անցած ամառ ավելի քան 50 միլիոն եվրոյի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Կունդեն առաջնությունում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ «Բարսելոնայի» կազմում: