Ֆեդերիկո Դիմարկոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում

«Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն կարող է կարիերան շարունակել «Արսենալի» կազմում, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն, «ներաձուրիները» պատրաստ են ֆուտբոլիստին բաց թողնել 20 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 42 հանդիպման, դառնալով երկու գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։