«Ռոման» հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Պիետրո Բերարդիի հրաժարականի մասին

«Ռոման» պաշտոնապես հայտարարել է ակումբի գործադիր տնօրեն Պիետրո Բերարդիի հրաժարականի մասին։

«Հռոմեացիները» չեն նշել Բերարդիից բաժանվելու պատճառները:

Բերարդին «Ռոմայի» յոթ նախկին և ներկայիս ղեկավարներից մեկն է, որը հետաքննվում է տրանսֆերային գործարքներում ֆինանսական խարդախությունների համար:

Օրեր առաջ դատախազությունը ակումբի գրասենյակից փաստաթղթեր է առգրավել։

Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, Բերարդիի հեռացման հիմնական պատճառը եղել է նրա անհամաձայնությունը «Ջալլորոսիների» սեփականատերերի հետ։