Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը կրկին բաց է թողել թիմի մարզումը

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը կրկին բաց է թողել թիմի մարզումը։ 

Հիշեցնենք, որ Շուպո-Մոտինգը վնասվածքի պատճառով բաց է թողել «Բավարիայի» վերջին հանդիպումները։ Մինչ միջազգային ընդմիջումը հարձակվողը մեջքի հետ կապված խնդիրներ ուներ, սակայն ապաքինվելուց հետո ստացավ հերթական վնասվածքը։

Նշենք, որ այսօր «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մամուլի ասուլիս կտա, որում կխոսի Շուպո-Մոտինգի առողջական վիճակի մասին՝ Բունդեսլիգայի «Հոֆենհայմի» հետ խաղից առաջ։