«Բարսելոնան» կարող է ձախողել Վիկտոր Ռոկեի տրանսֆերը

Կատալոնական «Բարսելոնան» հայտնվել է «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեի համար պայքարում պարտվելու վտանգի առաջ։ Երկու լոնդոնյան ակումբներ՝ «Չելսին» և «Արսենալը», ներկայումս գլխավորում են բրազիլացու համար պայքարը, հայտնում է Vince-ն։

Աղբյուրի համաձայն՝ անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն կատալոնական ակումբը դժվար թե բավարար գումար ունենա տրանսֆերն իրականացնելու համար, որը գնահատվում է մոտ 50 միլիոն եվրո։ «Չելսին» ու «Արսենալն» իրենց հերթին պատրաստ են գումար ծախսել հարձակվողի վրա։

Նշենք, որ Ռոկեի տրանսֆերի ձախողման դեպքում «Բարսելոնան» կարող է անցնել հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին նույն «Չելսիից», որը նախորդ մրցաշրջանում խաղում էր կատալոնացիների կազմում: