«Լիվերպուլը» Ջուդ Բելինգհեմի փոխարեն այլ տարբերակ է գտել

«Լիվերպուլը» փոխարինող է գտել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին այն բանից հետո, երբ հրաժարվել է ձեռք բերել անգլիացուն:

Ինչպես հայտնում է Bild-ը, մերսիսայդցիները հետաքրքրություն են ցուցաբերում «Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերի նկատմամբ։ Այս շաբաթ անգլիական ակումբի ներկայացուցիչները շփվել են ֆուտբոլիստի գործակալի հետ։

Նշենք, որ 20-ամյա հոլանդացին «Բավարիա» է տեղափոխվել «Այաքսից» այս մրցաշրջանի սկզբին 18,5 միլիոն եվրոյի դիմաց։