Տոնի Կրոսը և Վինիսիուս Ժունիորը բաց են թողել թիմի մարզումը

Մադրիդի «Ռեալի» երկու ֆուտբոլիստներ բաց են թողել թիմի այսօրվա մարզումը Իսպանիայի առաջնության «Կադիսի» դեմ խաղից առաջ։ Կիսապաշտպաններ Տոնի Կրոսը և Վինիսիուս Ժունիորը բաց են թողել թիմի մարզումը, հայտնում է RMTV-ն:

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ մեկնարկային կազմում էին Չեմպիոնների Լիգայի առաջին քառորդ եզրափակչի՝ Լոնդոնի «Չելսիի» հետ խաղում և օգնեցին իրենց թիմին հարմարավետ հաղթանակ տոնել 2:0 հաշվով:

Աղբյուրը նշում է, որ այսօրվա մարզմանը Կրոոսի ու Վինիսիուսի բացակայության պատճառը հոգնածությունն է։ Ֆուտբոլիստներին կտրվի հանգիստ՝ «Չելսիի» դեմ քառորդ եզրափակիչի համար ավելի լավ վերականգնվելու համար: