Յոզուա Կիմմիխ. «Չափազանց ծանր երեկո էր»

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (0:3).

«Շատ ցավալի է. Առաջին 60 րոպեները շատ լավն էին: Երկրորդ գոլից հետո սկսեցինք սխալվել ու շատ գոլեր բաց թողեցինք։ Չափազանց ծանր երեկո էր»,- ասել է Կիմմիխը:

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 19-ին։