«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ ցանկանում է, որ Լիոնել Մեսսին վերադառնա կատալոնական ակումբ։
Մեսսին «Բարսայում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին, որից հետո տեղափոխվել է ՊՍԺ։ Ըստ լուրերի՝ 2023 թվականի ամռանը արգենտինացին կարող է վերադառնալ «Քամպ Նոու»:
«Մեսսիի տեղը «Բարսելոնան» է, և եթե նա վերադառնա, դա անհավանական բան կլինի: Մենք գիտենք, որ նրա տեղը այստեղ է՝ «Բարսելոնայում»:
Չգիտեմ, թե ինչ կլինի, բայց հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում մենք կարող ենք միասին խաղալ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։