«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի «Բենֆիկայի» դեմ խաղում։
26-ամյա կիսապաշտպանը 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում դարձել է 7 գոլի հեղինակ։ Սա նոր անձնական ռեկորդ է ֆուտբոլիստի համար մեկ մրցաշրջանում գոլերի քանակով։
Բարելլայի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2017/18 մրցաշրջանում, երբ նա «Կալյարիի» կազմում անցկացրած 35 խաղում 6 գոլ խփեց։