Տիագու Սիլվան վերսկսել է մարզումները

«Չելսիի» պաշտպան Տիագու Սիլվան վերսկսել է մարզումները Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին խաղի նախօրեին։

Բրազիլացին ծնկի կապանների վնասվածք էր ստացել փետրվարի վերջին և դրանից հետո խաղադաշտ դուրս չի եկել։

Նշենք, որ «Ռեալ» – «Չելսի» հանդիպումը կկայանա Մադրիդում ապրիլի 12-ին, թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 18-ին Լոնդոնում։