«Լեսթերը» բանակցություններ է վարում «Ասթոն Վիլլայի» նախկին մարզիչ Դին Սմիթի հետ՝ մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը: Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ակումբը վերջերս հեռացրեց Բրենդան Ռոջերսին և այժմ փոխարինող է փնտրում:
«Աղվեսները» բանակցություններ էին վարում Ջեսի Մարշի հետ, սակայն կողմերին չհաջողվեց պայմանավորվել պայմանագրի կետերի շուրջ։ Ակումբը առաջարկով դիմել է նաև Ռաֆայել Բենիտեսին։