Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սերբ հարձակվողը կարող է «Արսենալ» տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Վլահովիչը «Յուվենտուս» է տեղափոխվել նախորդ տարվա հունվարին։ Այս մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 11 գոլ և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո: