«Բարսելոնան» համաձայնության է եկել «Քամպ Նոուի» վերակառուցման պարտքը մարելու նոր ծրագրի շուրջ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը ծրագրում է պարտքերը փակել 5 տարի շուտ՝ «Բարսելոնան» վերջին վճարումը կկատարի ոչ թե 2052 թվականին, այլ 2047 թվականին։
Վերակառուցման ֆինանսավորման սկզբնական պլանը բաղկացած էր 500 միլիոն դոլար արժողությամբ երեք պարտատոմսերից, որոնք մարվում էին 2032, 2045 և 2052 թվականներին:
«Քամպ Նոու»-ի վերակառուցման աշխատանքների մի մասը սկսվել է 2022 թվականի ամռանը:
Հաջորդ մրցաշրջանից «Բարսելոնան» տնային հանդիպումներ կանցկացնի «Օլիմպիական» մարզադաշտում: