Էդուարդ Սպերցյանի ծառայություններով մի շարք գերակումբներ են հետաքրքրվում

Ռուսական «Կրասնոդարի» և  Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Լևերկուզենի «Բայերի», «Ֆրայբուրգի», Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» թիրախում գրում է Metaratings.ru-ն:

Հայաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի առաջնահերթությունը ամռանը եվրոպական թոփ-5 առաջնություններից մեկին միանալն է:

Ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո: