«Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից մեկը՝ Կևին դե Բրույնեն կերկարաձգի պայմանագիրը անգլիական ակումբի հետ։ Այս մասին հաղորդվում է Todofichajes հրատարակության էջերում։
Կողմերը մտել են բանակցությունների մեջ և շուտով կարող են հայտարարել համաձայնության մասին։
31-ամյա բելգիացու գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ հաշվարկված է մինչեւ 2025 թվականի կեսերը։
Կևինը պաշտպանում է «Մանչեսթեր Սիթիի» գույները 2015 թվականի օգոստոսից։
Կիսապաշտպանն Անգլիայի Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: