Բեն Չիլվելը կողմնորոշվել է իր ապագայի հարցում

«Չելսիի» ձախ պաշտպան Բեն Չիլվելը մոտ է թիմի հետ նոր պայմանագիր կնքելուն։

Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքով՝ անգլիացին շուտով  կստորագրի համաձայնագիրը, որը հաշվարկվելու է մինչեւ 2027 թվականի ամառ։

Չիլվելի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Չիլվելն անցկացրել է 19 հանդիպում, որտեղ դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։