Դորտմունդի «Բորուսիան» որոշում է կայացրել Մարկո Ռոյսի ապագայի հետ կապված

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ևս մեկ մրցաշրջան պահել թիմում Մարկո Ռոյսին։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է 2023 թվականի հունիսին, սակայն, ըստ Bild-ի, Ռոյսը համաձայնել է երկարաձգել իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականի ամառ:

Աղբյուրի համաձայն՝ հանուն «Բորուսիայում» մնալու հնարավորության, Ռոյսը գնացել է աշխատավարձի զգալի կրճատման: Ֆուտբոլիստի աշխատավարձը գրեթե երկու անգամ կկրճատվի։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում դարձել է 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։