Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ մտադիր է մինչև վերջ մշակել պայմանագիրը «Ռեալի» հետ։
«Ես պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ մինչև 2024 թվականը և մտադիր եմ պահպանել այն։ Հույս ունեմ, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Ստամբուլում կմրցենք «Միլանի» դեմ։
Մեզ այս հատվածում դժվար հանդիպումներ են սպասվում, ֆուտբոլիստների մարզավիճակները հրաշալի է»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է լրագրող Նիկոլո Շիրան:
Նշենք, որ իտալացի մասնագետի և մադրիդյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։