«Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետան արձագանքել է այն լուրերին, որ Լուիս Էնրիկեն հանդես կգա որպես լոնդոնցիների գլխավոր մարզիչ։
«Ակումբում կան ղեկավարներ, որոնք բանակցություններ են վարում ապագա մարզչի շուրջ: Մենք վստահում ենք նրանց, նրանք միայն լավագույնն են անում ակումբի համար։
Տեսնենք, թե ինչ կլինի։ Բայց ես իմ լավագույն խաղերը ազգային հավաքականում անցկացրել եմ Լուիս Էնրիկեի հետ որպես մարզիչ»,- Ասպիլիկուետայի խոսքերն է մեջբերում EFE-ն: