«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն շուտով կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Diario AS-ը:

Նշենք, որ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ ֆուտբոլիստի իրավունքները պատկանում էին Մադրիդի «Ռեալին», որտեղ ճապոնացին  իրեն դրսևորելու հնարավորություն չունեցավ:

21-ամյա Կուբոն «Ռեալից» առաջ եղել է «Բարսելոնայի» ակադեմիայում։ Ճապոնացին կատալոնական ակումբի ակադեմիայում հայտավորված է եղել 2011-ից 2015 թվականներին։