CHAMPIONS LEAGUE. Ֆրենկ Լեմպարդը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ քառորդ եզրափակիչի առաջին խաղի մասին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղի մասին՝ փաստելով որ անգլիական ակումբի ֆուտբոլիստները պատրաստ են խաղին:

– Ինչպե՞ս եք խաղալու «Ռեալի» դեմ, որոշ մարդիկ անհանգստանում են.

– Եթե անհանգստանում եք, ապա մի՛ դիտեք խաղը: Ֆուտբոլիստները չպիտ է անհանգստանան: Երբ նրանք տեղափոխվում են «Չելսի», ապա պետք է անհամբերությամբ սպասեն այսպիսի հանդիպումների:

Բոլոր ֆուտբոլիստները՝ սկսած Մատեո Կովաչիչից, ով երկու անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, մասնակցել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչին ու եզրափակիչին, վերջացրած Մուդրիկով, ով հենց նոր է տեղափոխվել, արժանի են «Չելսիում» խաղալուն:

Եթե այս ֆուտբոլիստներն այստեղ են, նշանակում է որոշակի ուղի են անցել: Նրանք հենց այնպես չեն հայտնվել այստեղ»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Football London-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Չելսի» հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդում: