Չավի. «Ես բազմիցս ասել եմ, որ ցանկանում եմ, որ նա մնա թիմում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հերթական անգամ պատասխանել է կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ապագայի մասին հարցին.

Ինչպես գիտեք, 34-ամյա Բուսկետսի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

«Բուսկետսն օրինակ է մյուս ֆուտբոլիստների համար: Ես բազմիցս ասել եմ, որ ցանկանում եմ, որ նա մնա թիմում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին։

Երկուշաբթի երեկոյան «Բարսելոնան» Լա Լիգայում տնային հանդիպումը կանցկացնի «Ժիրոնայի» հետ: