«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդը շատ ավելի լավ է տրամադրված, քան Լիոնել Մեսսին Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնայում» աշխատելու ժամանակ։
«Հոլանդը միշտ ուրախ է, միշտ ժպտում է։ Մեսսին երկու գոլ է խփում, բայց երրորդը բաց է թողնում ու հիասթափվում:
Էրլինգը միշտ աներևակայելի դրական է տրամադրված: Նույնիսկ մրցաշրջանի սկզբում վատ ժամանակահատվածում, երբ մարդիկ ասում էին, որ նա չի կարողանա հարմարվել, Հոլանդը լայն ժպիտով եկավ մարզման և ողջունեց բոլորին։ Նա մեծ ներդրում ունի թիմում, և ոչ միայն խաղադաշտում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։