«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Սքոթ ՄաքՏոմինայի ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Յունայթեդը» չի պատրաստվում բաժանվել թիմի կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինայից, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները կմտածեն կիսապաշտպանին վաճառելու մասին միայն այն դեպքում, եթե դրա համար առաջարկեն առնվազն 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք «կաչաղակները» պատրաստ են ծախսել վերոնշյալ գումարը ֆուտբոլիստին գնելու համար։ 26-ամյա կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։

Մանկունիանցիների և կիսապաշտպանի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։