«Ինտերը» գտել է Սիմոնե Ինձագիի փոխարինողին

«Ինտերը» կապ է հաստատել «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեյսաոյի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերի» ղեկավարությանը դուր է գալիս պորտուգալացու աշխատանքը, սակայն նրանք գիտակցում են, որ «Պորտուի» հետ բանակցությունները բարդ են լինելու։

Նշենք, որ Կոնսեյսան «Պորտուի» կազմում է 2017 թվականից։ Մինչ այդ մասնագետը գլխավորել է «Նանտը», «Վիտորիա Գիմարայեսը», «Բրագան» և «Կոյմբրան»։