«Նապոլիի» առաջատար Վիկտոր Օսիմհենը պատմել է, թե ինչ է մտածում գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտիի աշխատանքի մասին։
«Սպալետտին հանճար է։ Այն, ինչ նա արել է իմ «Նապոլի» տեղափոխվելուց հետո, չի կարող համեմատվել այն ամենի հետ, ինչ ես ունեցել եմ նախկինում այլ թիմերում: Եվ դու դեռ ամեն ինչ չես տեսնում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է France Football-ը։
Նշենք, որ Օսիմհենը այժմ ապաքինվում է ազդրի վնասվածքից: Նա կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի «Միլանի» դեմ երկու հանդիպումները: