Ֆեդերիկո Վալվերդեն խաղից հետո ավտոկանգառում բռունցքով հարվածել է Ալեքս Բաենային

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպումից հետո ավտոկանգառում հարվածել է «Վիլյառեալի» (2:3) ֆուտբոլիստ Ալեքս Բաենային, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա ուրուգվայցին հյուրերի ավտոբուսի մոտ սպասել է Բաենային, որից հետո հարվածել է նրա դեմքին։ Այս գրոհն անակնկալի բերեց «Վիլյառեալի» ֆուտբոլիստներին, ովքեր տոնում էին հաղթանակը։

Նշվում է, որ հակամարտությունը, որը շարունակվում է թիմերի գավաթային հանդիպումից հետո, սկսվել է այն պատճառով, որ Բաենան ծաղրել է Վալվերդեի նորածին երեխային։ Հետո «Վիլյառեալի» ֆուտբոլիստը ասաց ուրուգվայցուն. «Լացի՛ր հիմա, որ տղադ չի ծնվի»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեխան ողջ է ծնվել։

Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» 59 միավորով երկրորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում: «Բարսելոնայից» ետ մնալով 12 միավոր: Կատալոնական ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել։