«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Չեմպիոնների Lիգայի 1/4-րդ եզրափակչի «Ռեալի» հետ հանդիպման նախօրեին կոչ է արել իր թիմին փոխել ստեղծված իրավիճակը՝ կապված հաղթանակների և խփած գոլերի պակասի հետ։
«Առաջին խաղարկեսում մենք այդքան էլ լավ չգործեցինք, պետք է օգտագործել գոլային պահերը։
Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ գործեցինք, ավելի շատ ստեղծեցինք պահեր, ավելի շատ ֆուտբոլիստները հասան մրցակցի տուգանային հրապարակ։
Մեկ-երկու օր միասին ենք աշխատում, պետք է հասկանանք, թե ինչի է ձգտում թիմը։ Շատ փոփոխություններ են եղել, բայց դա արդարացում չէ: Իրավիճակը շտկելու կարիք կա, և կարծում եմ, որ այսօրվա խաղը դա ցույց տվեց։ Ես պետք է հասկանամ տրամադրությունը: Հաղթելը պետք է սովորություն դառնա», – մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն։