Արգենտինայի հավաքականի և իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտը կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակն է, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու նախաձեռնողը ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսն է։ Մասնագետն արդեն զրույց է ունեցել ակումբի ղեկավարության հետ և խնդրել է պաշտոնականացնել գործարքը։ «Վիլյառեալն» իր հերթին պատրաստ է բաժանվել 25-ամյա պաշտպանից, եթե նրա համար առաջարկեն 54 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Խուան Ֆոյտն Աշխարհի 2022 թվականի առաջնության հաղթող է: Նա Արգենտինայի հավաքականի կազմում 18 հանդիպում է անցկացրել: