Ֆրանսիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն պատասխանել է «Յուվենտուսի» հետ պայմանագրի վերաբերյալ հարցին։
«Ես դեռ չգիտեմ, թե արդյոք կերկարաձգեմ պայմանագիրս «Յուվենտուսի» հետ։ Բայց ես դեռ այստեղ եմ և պատրաստ եմ բանակցել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ։