Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը կարող էր կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա մարոկկացին հունվարին առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»: Այս պահին «Ֆիորենտինան» պատրաստ է լսել ակումբների նոր առաջարկները։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: