ՊՍԺ-ի առանցքային ֆուտբոլիստններից մեկը վնասվածք է ստացել

ՊՍԺի կիսապաշտպան Մարկո Վերատին չի մասնակցի Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Նիցայի» դեմ հանդիպմանը, հայտնում է GFFN-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա իտալացին ազդրի վնասվածք է ստացել։

Նշենք, որ ՊՍԺն 66 միավորով գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը: