ՊՍԺ–ն պատրաստ է ակտիվացնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրանսֆերի շուրջ բանակցությունները՝ իր թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի շուրջ անորոշության պատճառով, հայտնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ–ն մտավախություն ունի, որ Մբապպեն կցանկանա հեռանալ թիմից։ Այս սցենարով փարիզցիները պատրաստ են իրենց ողջ ուժը ներդնել Բելինգհեմի հետ պայմանագիր կնքելու վրա:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա անգլիացին ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում՝դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: