Խոսեպ Գվարդիոլան խոսել է Էրլինգ Հոլանդի առողջական վիճակի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը ապաքինվել է աճուկի վնասվածքից և կկարողանա մասնակցել Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղիբ:

Նորվեգացի հարձակվողը վնասվածքի պատճառով բաց է թողել «Լիվերպուլի» դեմ ապրիլի 1-ին կայացած խաղը։

«Վերջին երկու օրերին  Հոլանդը նորմալ մարզվել է։ Նա պատրաստ կլինի»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:

Այս մրցաշրջանում 22-ամյա Հոլանդը 26 խաղում դարձել է 28 գոլի հեղինակ և Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն է։